Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեզանում առաջին անգամ կանցկացվի զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջնությունը, որն իր տեսակի մեջ առաջինն է: Կմասնակցեն հինգ պետությունների (Իրան, Ռումինիա, Սերբիա, Լիտվա, Հայաստան) մոտ հիսուն ներկայացուցիչներ: Առաջնությունը լինելու է վարկանիշային: Այն անցկացվելու է Ծաղկաձորում, հունվարի 19-21-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ